Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ֆիլհարմոնիկի Սկանդինավյան հյուրախաղերին նախատեսված համերգային ծրագիրը

Ֆիլհարմոնիկի Սկանդինավյան հյուրախաղերին նախատեսված համերգային ծրագիրը
09.04.2015 | 13:48

Ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Սկանդինավյան հյուրախաղերին նախատեսված համերգային ծրագիրը՝ դանիացի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի մասնակցությամբ: Կհնչեն Գրիգի Դաշնամուրի կոնցերտը, նաև հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան: Դիրիժոր՝ էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ